Images-loading

Պատմություն

«ՀամաԶարԿ» կոալիցիան ստեղծվել է «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ն՝ իր գործընկերներ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ գործարկվող կոնսորցիումի միջոցով իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:

«ՀամաԶարԿ»՝ «Համայնքների զարգացման և մասնակցային կառավարման» կոալիցիան հիմնադրվել է 2018թ. հոկտեմբերի 5-ին: Կոալիցիայի անդամ 34 կառույցներին միավորում է Հայաստանում զարգացած, «խելացի» և մասնակցային սկզբունքով կառավարվող համայնքների ստեղծումը:

Կոալիցիայի նպատակներն են՝

  1. բարձրացնել ՔՀԿ-ների կողմից ՀՀ Կառավարության համայնքային զարգացման և կառավարման բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը,
  2. նպաստել համայնքների զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծմանն ու ամրապնդմանը,
  3. նպաստել հասարակության ակտիվ ներգրավմանը և դերի բարձրացմանը համայնքային կառավարման մեջ,
  4. զարգացնել  մոնիթորինգի,  հանրային  վերահսկողություն իրականացնելու  և համայնքային ծրագրերի   իրականացման ՔՀԿ-ների կարողությունները,
  5. նպաստել տեղական ինքնակառավարման բարելավմանը, քաղաքականությունների արդյունավետ մշակմանը և իրականացմանը,
  6. նպաստել ՏԻՄ-երի հրապարակայնության, հաշվետվողականության և մասնակցայնության ապահովմանը։

«Մենք գիտենք, որ շատ կոռուպցիոն ռիսկեր կան հենց ՏԻՄ-երի մատուցած հանրային ծառայությունների ոլորտում, և դա հանգեցնում է քաղաքացիների դժգոհությանը: Շատ կարևոր է, որ այս կոալիցիան զբաղեցնի այս բաց տեղը և աշխատի այդ ուղղությամբ: Հետագայում ԵՄ աջակցությամբ կարողությունների զարգացման շնորհիվ կոալիցիաները կկարողանան ավելի լուրջ արդյունքներ արձանագրել»:

ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյան


«Թեև Հայաստանում կան ՏԻՄ ինստիտուտներ, սակայն դեռևս չկա ՏԻՄ մշակույթ, ուստի այս կոալիցիան կարող է մեծ դեր խաղալ դրա ձևավորման գործում:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյան

#ՀամաԶարԿ