Images-loading

Կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց

Եվրոպական միության ֆինանսավորմամաբ իրականացվող ««ՀամաԶարԿ» կոալիցիայի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում ապրիլի 11-12-ին Դիլիջանում անցկացվեց կոալիցիայի անդամ կառույցների կարողությունների զարգացման և վերապատրաստման երկօրյա դասընթացների շարք։ Առաջին օրվա օրակարգում ընդգրկված էին «ՏԻՄ Զարգացման ծրագրեր և մասնակցային մշակում», «Ցանցային աշխատանքներ, ցանցերի կառավարում», «Ցանցերի տեսանելիության ռազմավարություն և գործիքակազմ» թեմաները։ Երկրորդ օրվա համար առանձնացվել էին «Հանրային քաղաքականությունների վերլուծություն», «Շահերի պաշտպանության քարոզարշավ» և «Համայնքային ծառայություններ և մոնիթորինգային գործիքներ» թեմաները: