Images-loading

«Տեղական իշխանություններ և ՔՀԿ-ներ» թեմայով միջազգային համաժողով

Մարտի 28-ին Երևանում տեղի ունեցավ «Տեղական իշխանություններ և ՔՀԿ-ներ» թեմայով միջազգային համաժողով, որտեղ բացման խոսքով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ, CORLEAP-ի համանախագահ Էմին Երիցյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակություն Գոնսալո Սեռանոն, Իրավաբանների հայակական ասոցիացիայի նախագահ, ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը։ 
Համաժողովին զեկույցով հանդես եկավ նաև «ՀամաԶարԿ» կոալիցիայի քարտուղարության համակարգող Հայկարամ Դրմեյանը։ Վերջինս ներկայացրեց կոալիցիայի մինչ այս կատարած աշխատանքները, խոսեց կոալիցիայի և համայնքների հետ առաջիկայում նախատեսված ծրագրերի մասին։